Մոսկվայի մետրոյում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ․ Պատմության այս օրը
1795 թ. - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:
1798 թ. - ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:
1848 թ. - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:
1864 թ. - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:
1992 թ. - հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:
2004 թ. - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելը բոլոր աշխատատեղերում, ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:
2004 թ. - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:
2008 թ. - մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:
2010 թ. - Մոսկվայի մետրոյում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: