211652_close_icon
views-count4393 դիտում article-date 23:17 16-02-2017

Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց 16 մարդ․ Պատմության այս օրը

1918 թ. – Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։ 1919 թ. – Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»։ 1934 թ. – Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։ 1953 թ. – ծնվել է Թաներ Աքչամը, թուրք պատմագիր, սոցիոլոգ, առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։ 1965 թ. – ծնվել է Ռոբերտ Էմմիյանը, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր։ 1968 թ. – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։ 1999 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը։ 2005 թ. – սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը։ 2006 թ. – Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։

Նմանատիպ նյութեր