Ճապոնիան հրաժարվել է ՄԱԿ-ի՝ հակամիջուկային հարցերով կոնվենցիայի քննարկմանը մասնակցել
Ճապոնիան չի մասնակցի միջուկային զենքի ամբողջական վերացման ու արգելման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի շուրջ բանակցություններին։ Այդ մասին այսօր Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ում Ճապոնիայի հատուկ դեսպան Նոբուսիգե Տակամիձաևը, փոխանցում է Tass-ը։
«Հաշվի առնելով ներկայիս հանգամանքները՝ Ճապոնիայի համար դժվար կլիներ կառուցողական մասնակցություն ունենալ այդ բանակցություններին։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որպեսզի արդյունավետ քայլեր ձեռնարկվեն միջուկայինզինաթափման ուղղությամբ և այդ գործընթացում ներգրավվեին այն երկրները, որոնք ունեն այդ զենքից, ինչպես նաև ոչ միջուկային զենք ունեցող երկրները»,-ընդգծել է ներկայացուցիչը։
Ճապոնիան միակ երկիրն է աշխարհում, որը տուժել է միջուկային զենքից, երբ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետվեցին միջուկային ռումբեր։