211652_close_icon
views-count2456 դիտում article-date 16:38 26-03-2017

Ճապոնիայում շարունակվում է հավերի ոչնչացումը, որը կապված է թռչնագրիպի վարակի հետ

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Ճապոնիայում շարունակվում է հավերի ոչնչացումը, որը կապված է թռչնագրիպի վարակի առաջացման հետ։ Երկրի մի քանի քաղաքների թռչնաֆաբրիկաներում ոչնչացվել են ավելի քան 300 հազար հավեր։ Հիշեցնենք, որ թռչնի գրիպով հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում։ Հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից ոչ շուտ, քան մարմնի ջերմաստիճանի նորմալացումից 7 օր հետո։ Իրականացվում է հակավիրուսային պատրաստուկներով յուրահատուկ թերապիա։

Նմանատիպ նյութեր