2209 դիտում
12:18 01-12-2016
Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով 250 հազար հավ է ոչնչացվել
Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի իշխանությունները հաստատել են H5 վիրուսի (թռչնագրիպ) առկայությունը տարածաշրջանի թռչնաֆաբրիկաներից մեկում։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ մասնագետներն արդեն իսկ ոչնչացրել են 250,000 հավ։ Սա վերջին շաբաթվա ընթացքում վիրուսի հայտնաբերման 3-րդ դեպքն է։ Նշված ֆաբրիկայից 10 կմ շառավղով կարանտինային գոտի է սահմանվել. արգելված է ձվի, թռչնամսի դուրսբերումը։ Ճանապարհներին իրականացվում են ախտահանման աշխատանքներ։
Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նույն պրեֆեկտուրայի մեկ այլ թռչնաֆաբրիկաներից մեկում, որտեղ ոչնչացվել էր 310,000 հավ, ինչպես նաև Աոմորի պրեֆեկտուրայի թռչնաֆաբրիկաներից մեկում, որտեղ էլ ոչնչացվել էր 18.000 հավ։
Նմանատիպ նյութեր
926 դիտում
15:16 30-12-2014
Ճապոնիայում 37 հազար հավ է ոչնչացվել
1702 դիտում
14:52 26-03-2016
Հարավային Կորեայում թռչնագրիպի մեծ վտանգի պատճառով մոտ 11 հազար բադ են ոչնչացրել
2480 դիտում
16:38 26-03-2017
Ճապոնիայում շարունակվում է հավերի ոչնչացումը, որը կապված է թռչնագրիպի վարակի հետ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում