2409 դիտում
21:53 13-11-2014
Մենք պատրաստ ենք վաղվա խաղին. Բերնար Շալանդ
Քիչ առաջ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:
[b] -Ֆուտբոլասերներին հուզում է, թե ինչու է հրավիրվել վնասվածք ունեցող Դավիթ Մանոյանը եւ չի հրավիրվել Արտակ Դաշյանը: [/b]
- Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ 23 խաղացողներ կարող են լինել հայտացուցակում: Դավիթ Մանոյանն այս հավաքանում 24-րդն է, վնասվածք ունի, հայտացուցակում չի լինելու, նա աշխատում է մեզ հետ: Մեզ հետ է, քանի որ լավ ֆիզոթերեւապեվտ ունենք: Ես գոհ եմ Դաշյանի խաղից, բայց թիմում կան Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը… Մեր հարձակման գիծն առանց այդ էլ հագեցած է:
[b]- Դուք նախորդ ասուլիսին հայտարարեցիք, որ Դենիս Թումասյանը կհրավիրվի, եթե ունենա խաղային պրակտիկա: Նա արդեն ունի խաղային պրակտիկա, սակայն չի հրավիրվում: Այդ հարցն արդեն մի քանի տարի է՝ քննարկման առարկա է: Ի վերջո նա հավաքականի թեկնածու՞ է: Եթե այո, ապա ինչո՞ւ չի հրավիրվում…[/b]
- Նա թեկնածու է, բայց ես գոհ էի Սերբիայի հետ խաղում իմ պաշտպանական գծի խաղացողներից: Ինչ կլինի ապագայում՝ չեմ կարող ասել:
[b]- Ինչո՞վ կարող է զարմացնել Հայաստանը Պորտուգալիային:[/b]
- Ես երբեք իմ թիմին չեմ ասում, թե այսօր պետք է անպայման հաղթենք, կամ ոչ-ոքի խաղանք: Ես միշտ խաղը սկսում եմ 0:0 հաշվով: Գոհ կլինեմ, թե ոչ՝ կերեւա խաղից հետո: Սերբիայի հետ խաղից առաջ եթե ինձ հարցնեին՝ գոհ կլինեմ ոչ-ոքիից, ես կպատասխանեի՝ այո: Բայց այժմ ես դժգոհ եմ, որ այդ խաղում ընդամենը մեկ միավոր ենք վաստակել: Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել: Մենք ունենք լավ կատարողներ:
[b]- Սերբիայի հետ խաղից հետո մեր հավաքականը հոգեբանորեն ինչպիսի՞ վիճակում է մոտենում առաջիկա խաղին:[/b]
- Կարծում եմ, որ խաղից հետո մի կողմից թիմը գոհ էր, որ նման խաղ ցույց տվեց, մյուս կողմից հիասթափված էր արդյունքից: Բայց մենք գիտակցում էինք, որ պետք է շարունակենք աշխատել, քանի որ առաջիկայում բարդ մրցակից է սպասվում: Մենք վաղը խաղալու ենք Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկի՝ Պորտուգալիայի դեմ եւ դա մեծ փորձություն է մեզ համար: Նման ուժեղ մրցակցի հետ խաղը խաղացողներին ավելի է մոտիվացնում: Կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք առաջիկա խաղին:
[b]- Ի՞նչ կարող եք ասել Պորտուգալիայի ունեցած խաղերի մասին, որոնցում նրանք մրցել են Դանիայի եւ Ալբանիայի հետ:[/b]
- Լավ չի լինի, եթե ես խոսեմ Պորտուգալիայի խնդիրների մասին: Պորտուգալիան ունի մեծ փորձ, հիանալի կազմ… Այս թիմի հարձակումը շատ ուժեղ է: Միայն Ռոնալդուն չէ, որ ուժեղ է դարձնում հարձակման գիծը: Կա նաեւ Նանի, ով շատ ուժեղ է: Պորտուգալիան թիմ է, որն ունի անհատապես շատ ուժեղ խաղացողներ: Բոլոր օղակներում էլ Պորտուգալիան լավ կադրեր ունի:
Ինչ վերաբերվում է ընտրական խաղերին, ապա դժվար է համեմատություններ անել, քանի որ այդ ընթացքում մարզիչը փոխվեց, եւ հիմա նրանք ունեն լրիվ տարբեր թիմ: Բացի այդ, առանց Ռոնալդուի Պորտուգալիան լրիվ տարբեր թիմ է եւ դժվար է խոսել Ալբանիայի խաղի մասին:
[b]- Բավական երկար ժամանակ Յուրա Մովսիսյանը վնասվածք ուներ: Վերջերս նա վերադարձավ «Սպարտակի» հիմնական կազմ: Ինչպես եք գնահատում նրա մարզավիճակը: Արդյո՞ք նրան կտեսնենք մեկնարկային կազմում:[/b]
- Եթե նա խաղում է «Սպարտակում», նշանակում է, որ նա ի վիճակի է խաղալ: Ես «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եւ խոսել եմ Մովսիսյանի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
3591 դիտում
02:27 15-11-2014
Մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգնային հրապարակից. Բերնար Շալանդ
1530 դիտում
14:05 05-03-2014
ՀՖՖ-ի հետ կնքած պայմանագիրը շատ ռիսկային է ինձ համար. Բերնար Շալանդ
1846 դիտում
14:53 10-03-2014
Եկել եմ Հայաստան իմ վաղեմի երազանքը իրականացնելու համար. Բերնար Շալանդ
Այս բաժնից
1540 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
1282 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1315 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին