94 տարեկանում մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Ստեփան Միկոյանը
Կյանքի 95-րդ տարում մահացել է վաստակավոր փորձարկող օդաչու, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը՝ խորհրդային քաղաքական-պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին: Այս մասին հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով «МиГ» կորպորացիայի մամուլի ծառայությանը:
«Նրա մահը կորուստ է ողջ հայրենական ավիացիայի համար: Նրա անունն ընդմիշտ կմնա ավիացիայի պատմության և մեր հիշողության մեջ»,- ասված է կորպորացիայի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ստեփան Միկոյանը ծնվել է 1922թ.-ին՝ Թբիլիսիում: 1941 թվականին ավարտել է օդաչուների Կաչինյան ռազմական ավիացիոն դպրոցը և մեկնել առաջնագիծ: