Մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր, MиГ-29 կործանիչի ստեղծող Իվան Միկոյանը
Մոսկվայում 90 տարեկան հասակում մահացել է հայտնի ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, ով համարվում էր MиГ-29 կործանիչի ստեղծողներից։ Այդ մասին հայտնում է Vesti-ru-ն։
Ի. Միկոյանն իր ողջ կյանքում եղել է առաջատար ինժեներ, աշխատել կոնստրուկտորական բյուրոյում, որը հիմնադրվել էր իր հորեղբայր Արտեմ Միգոյանի կողմից։
4-րդ սերնդի МиГ-29 բազմաթիրախ կործանիչի նախագծի համար Իվան Միկոյանը 2 անգամ դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Մինչև իր կյանքի վերջը նա եղել է «МиГ» ավիաշինարարական կորպորացիայի խորհրդականը։