Նիգերիայի ափերի մոտ ծովահենները 6 թուրքերի են առևանգել
Նիգերի ափամերձ տարածքներում գտնվող «Կապտանօղլու» նավից ծովահենները առևանգել են 6 թուրքերի: Այդմասին հայտնել է NTV հեռուստաալիքը:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 04;00-ի սահմաններում: Զինված անհայտ անձինք ներխուժել են նավ և իրենց հետ մոտորանավակով տարել նավի անձնակազմից 6 անդամների:
Առայժմ առևանգողները ոչ մի պահանջ չեն ներկայացրել: Իսկ նիգերիական ու թուրքական իշխանությունները փորձում են գտնել առևանգված թուրքերին: