Մալազիայի ափերի մոտ ծովահենները տանկերի անձնակազմի անդամների են առևանգել
                        Մալազիայի ափերի մոտ զինված ծովահենները հարձակում են գործել նավթային տանկերի վրա և անձնակազմի անդամներից 3֊ին գերի վերցրել։ Այս մասին հայտնում է  Reuters֊ը։
Ըստ գործակալության տվյալների՝ բոլոր առևանգվածներն Ինդոնեզիայի քաղաքացիներ են։
Նշվում է նաև, որ բացի գերիներից, ծովահենները առևանգել են տանկերում գտնվող բեռի՝ դիզվառելիքի մի մասը։
Պարբերականի հաղորդման համաձայն՝ տանկերը նավարկել է Սինգապուրի դրոշի տակ և ենթադրաբար ուղևորվել է Մյանմի։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

