2216 դիտում
13:08 18-05-2017
Նախընտրական խոստումներ Բրիտանիայում. վարչապետ Մեյը քայլեր կձեռնարկի՝ միգրացիայի մակարդակը զգալիորեն կրճատելու համար
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախընտրական խոստումներից մեկը լինելու է միգրացիայի զսպման ուղղված հետագա միջոցառումների ձեռնարկումը։ Նման եզրակացության են եկել BBC-ի վերլուծաբանները՝ ծանոթանալով նախօրեին հրապարակված փաստաթղթերին։
Այսպես, դրանցից երկուսը կլինեն այն, որ բրիտանական ընկերություններից կպահանջեն ավելի շատ վճարել օտարերկրյա աշխատուժ վարձելու համար, իսկ միգրանտների հարցում էլ ակնկալում են, որ ավելի մեծ թվով միգրանտներ կընդգրկվեն ազգային առողջապահական համակարգում։
Վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վկայել, որ նախկինի պես հավատարիմ է իր նպատակին, այն է՝ զգալիորեն կրճատել միգրանտների թիվը՝ հասցնելով այն տարեկան մինչև մի քանի տասնյակ հազարի, քանի որ միգրացիայի չափազանց բարձր մակարդակը վնասում է հանրության ամբողջականությանը։
Նմանատիպ նյութեր
4174 դիտում
20:29 23-03-2017
Ռուսաստանի ԱԳՆ. Արևմուտքը քայլեր կձեռնարկի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տապալելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6836 դիտում
21:44 04-06-2017
Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականության կա
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել