Մարկոս Պիզելլի. Ծնողներիս հետ ժամանում եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն իմ երկրորդ հայրենիքը
Մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
Այսօր հավաքականին է միացել նաև հունական «Քսանտի» թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Վերջինս Հայաստան է ժամանել Բրազիլիայում բնակվող իր ծնողների հետ:
«Ծնողներիս հետ ժամանում եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն իմ երկրորդ հայրենիքը», գրել է Պիզելլին ինստագրամի իր էջում: