5742 դիտում
14:15 21-03-2017
«Յոհան Սեբաստիան Բախը հարմոնիայի նախահայրն է»․ Լյուդվիգ վան Բեթհովեն
Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է։ Հիմքում հումանիստական ու ժողովրդային, ակունքներով ու բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումն են և նոր շրջան են բացել երաժշտության պատմության մեջ։
Այդ արվեստում լիակատար ծաղկել և կատարելապես միավորվել են երկու տարբեր՝ պոլիֆոնիայի տիրապետության և հարմոնիայի զարգացման դարաշրջանների երաժշտական ոճերը։ Իր ստեղծագործություններում բարձրագույն զարգացման հասցնելով պոլիֆոնիայի արվեստը՝ Բախը միևնույն ժամանակ հարմոնիայի մեծագույն նորարար էր (Բեթհովենի բնորոշմամբ՝ «Բախը հարմոնիայի նախահայրն է»)։
Կյանքի երևույթների լայն ընդգրկումը, կերպարների ու տրամադրությունների կենսունակությունը, գաղափարների համամարդկայնությունը, էթիկական վեհությունն ու ազնվությունը բնորոշ են Բախի ստեղծագործություններին։
Նրանցում մտքի խորությանը զուգակցվում է զգացմունքի արտահայտման ուժը, բարձրագույն վարպետությանը՝ հանրամատչելիությունը, երևակայության համարձակ թռիչքն ու ռացիոնալիստական խստությունը, պաթետիկական ու հայեցողականությունը։
Բախի երկերում վիպական, դրամատիկական ու քնարական կերպարները միավորված են բացառիկ տրամաբանված ու գեղեցիկ երաժշտական ձևերում, որոնցում իշխում է բարոյական մաքրությունն ու վեհ բանաստեղծականությունը։
Նմանատիպ նյութեր
21564 դիտում
23:12 16-09-2016
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Լուսնի սոնատ»․ Լյուդվիգ վան Բեթհովեն ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11736 դիտում
17:38 26-03-2017
«Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»․ Լյուդվիգ վան Բեթհովեն
4219 դիտում
22:46 26-03-2016
Այսօր Լյուդվիգ վան Բեթհովենի մահվան օրն է․ «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1333 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1186 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1171 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո