Բեթհովենը աչքի էր ընկնում նաև իր ծայրահեղ կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսեց խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատեց ելույթը և ասաց. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»:
Ներողությունները և համոզելու փորձերն ապարդյուն էին։
Մեկ ուրիշ անգամ Բեթհովենը հյուր էր գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին, և համարվում էր նրա ստեղծագործությունների սիրահարը։ Նա ուզում էր, որպեսզի Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվեց։ Լիխնովսկին սկսեց համառել և նույնիսկ հրամայեց կոտրել այն սենյակի դուռը, որտեղ փակվել էր Բեթհովենը։
Զայրացած կոմպոզիտորը լքեց կալվածքը և վերադարձավ Վիեննա։ Առավոտյան Բեթհովենը Լիխտովսկուն նամակ ուղարկեց․
«Իշխա՛ն, այն բանի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ ինձ: Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է»։