Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 140 կգ-ով
Եգիպտոսի բնակչուհի Իմամ Ահմադ Աբդուլատին, ով համարվում է աշխարհի ամենագեր կինը, հնդկական կլինիկաներից մեկում բուժումներից 5 շաբաթ հետո նիհարել է 140 կգ-ով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա կինը ինսուլտ է տարել, ինչից հետո գամվել է անկողնուն:
Նշենք, որ մարտի 8-ին կլինիկայում նա վիրահատության էր ենթարկվել, որի ժամանակ հեռացրել էին նրա ստամոքսի 15 տոկոսը:
Այժմ կինը կշռում է 358 կգ: