20616 դիտում
21:39 15-03-2017
Սասուն Միքայելյան. Եթե Աշոտյանը շարունակեր մնալ ԿԳ նախարար, ես իմ թոռնիկին դպրոց չէի ուղարկի.1in.am
«Հայելի» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին՝ ձեզնից բացի՝ ո՞վ է խաղում ընդդիմադիր դաշտում պատասխանեց. «Ես մեզ եմ տեսնում ընդդիմություն, նոր չենք եկել: Տարիներ առաջ ենք ասել: Այն ուժերը, որոնք իշխանական թև են կազմել ժամանակի ընթացքում, ես հասկանում եմ, որ երկրում ծայրահեղ ծանր վիճակ է, ոչ մի կուսակցություն մենակ չի կարող իշխանափոխություն անել կամ համակարգային փոփոխություններ անել, ուժ է պետք, որ այս իշխանությունը վերջիվերջո հասկանա: «Սասնա ծռեր»- ի դեպքը ոնց եղավ, ճարահատյալ գնացին այդ քայլին, որ նման բաներ էս երկրում չլինի, և սահուն տանենք իշխանափոխության, իշխանությունն էլ պետք է հասկանա, որ սպառել է իր ամեն ինչը, իր քաղաքական զինանոցը դատարկ է: Պետք է գնա, պետք է զիջի, հավերժ չեն»:
Սասուն Միքայելյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի՝ Հրազդանում իր շտաբ կատարած այցին: «Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է: Ես իմ քաղաքական անցյալը չեմ ջնջի և կպահեմ իմ հարաբերությունները՝ անկախ քաղաքական հայացքերից: Մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում»,- ասաց Միքայելյանը:
Անդրադառնալով հարցին` ի վերջո, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կհամաձայնի՞ հրապարակային բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Չգիտեմ` Աշոտյանը կգա՞ բանավեճի, թե՞ ոչ, դա նրա պրոբլեմն է: Բայց երբ ԿԳ նախարար եղած ժամանակ նա հայտարարեց` Ծառուկյանը պետք է պատասխան տա, գենետիկական սխալ է, որ իր ծնողները նման ժառանգ են ունեցել, ո՞նց կարող է կրթության և գիտության նախարարը նման բան ասել: Եթե իմ թոռնիկը դպրոց գնալուց լիներ, ու նախարարը Աշոտյանը լիներ, ես ավելի լավ է` չուղարկեի նրան դպրոց»:
Մանրամասներն՝ [url=http://www.1in.am/2106603.html]այստեղ[/url]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11685 դիտում
10:37 01-02-2017
Մի հատ զանգեք Լևոն Տեր-Պետրոսյանին ու հարցրեք՝ դուք ճի՞շտ եք արել. Սասուն Միքայելյան. «Առավոտ»
9260 դիտում
19:10 06-09-2017
Ինչո՞ւ ենք ամեն ինչ դնում Ռուսաստանի վերահսկողության տակ. Սասուն Միքայելյան
Այս բաժնից
814 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
946 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
679 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը