211652_close_icon
views-count5231 դիտում article-date 14:58 14-03-2017

Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք է ակնկալվում. ՀՀ ԿԱ Քաղավիացիա

Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանից հայտնում են, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի: Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր