211652_close_icon
views-count1377 դիտում article-date 20:53 11-03-2014

«Միլան»-ը պատրաստ է ծանր ճակատամարտին. Զեդորֆ

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակում «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր թիմը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար պայքարելու է մինչև վերջ: Հիշեցնենք, որ «Միլան» - «Ատլետիկո» հանդիպումն է ավարտվել էր իսպանական ակումբի 1:0 հաշվով հաղթանակով: « Այս դիմակայությունում ոչինչ դեռ որոշված չէ: Առաջին խաղից հետո առավելությունը մրցակցի կողմն է, սակայն մենք պայքարելու ենք մինչև վերջ: «Միլան»-ը պատրաստ է ծանր ճակատամարտին: Այս խաղին ապավինելու ենք այն նույն մարտավարությանը, որով հանդես եկանք առաջին խաղում: Ողջ խաղի ընթացքում փորձելու ենք առավելագույն ձևով օգտագործել մեր հարձակվողական պոտենցիալը»,-ընդգծել է Զեդորֆը:

Նմանատիպ նյութեր