ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան: Այս մասին մարտի 10-ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Նրանք լինելու են նաև Արցախում: Պետք է փորձենք շարունակել բանակցությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու գործընթացը»,- [url=https://armenpress.am/arm/news/881992/minski-khmbi-hamanakhagahnery-marti-27-in-kaycelen-hayastan.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` նշեց Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ նախ և առաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Նալբանդյանի խոսքով` պետք է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար: