Ռուս երգչուհի Աննա Կալաշնիկովան Մարտի 8-ի կապակցությամբ 350 հազար դոլար արժողությամբ Bentley է նվեր ստացել սիրելիից
Ռուսական էստրադայի երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի Աննա Կալաշնիկովան Մարտի 8-ի կապակցությամբ բացառիկ Bentley Bentayga ավտոմեքենա է ստացել սիրելիից:
Շքեղ ավտոմեքենայի արժեքը կազմում է մոտ 350 հազար դոլար:
Ես երջանիկ եմ: Բացառիկ մեքենա է, իսկ նման գույն Մոսկվայում չկա: Սա իմ կյանքի ամենահրաշալի Մարտի 8-ն է,- անկեղծացել է Աննան՝ MK –ին տված հարցազրույցում:
Չնայած այն հանգամանքին, որ երգչուհին հպարտանում է իր նվերով՝ նա թաքցնում է իր նոր սիրելիի անունը, միայն նշելով, որ նա այն տղամարդն է, ով վերջերս նվիրել է երգչուհուն նաև Range Rover ամենագնացը: