211652_close_icon
views-count48805 դիտում article-date 23:19 06-03-2017

Մարդաբոյ փոսերի պատճառով Արարատի մարզում բախվել են Porsche Cayenne-ն ու 06-ը. կան վիրավորներ. տեղական չինովնիկները թափանները լցնելու փոխարեն գոնե փոսերը լցնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30–ի սահմաններում Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Պետրոսյանի վարած Porsche Cayenne մակնիշի C 910 CT 777 համարանիշի և 53-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 01 GR 099 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա 2 ուղևորները գյուղացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հետաքննիչ Գրիգոր Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել են գլխավոր ճանապարհի մարդաբոյ փոսերը, իսկ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Արարատի մարզպետը, թողնես միայն ամպագոռգոռ հայտարարություններ տարածի, թե իր մարզում գյուղամիջյան ճանապարհները անվտանգ են, մինչդեռ, եթե այս մարդաբոյ փոսերը չլինեին՝ հնարավոր է՝ վթարը տեղի չունենար: Նշված փողոցում է գտնվում նաև գյուղի միջնակարգ դպրոցը, գյուղապետարանը, ինչը պետք է ավելի անհանգստացնի որոշ չինովնիկների, որպեսզի իրենց թափանները լցնելու փոխարեն լցնեն մարդաբոյ փոսերը; Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Porsche Cayenne ու 06-ը հայտնվել են ճանապարհի հակառակ կողմերում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր