Ի՞նչն էր պատճառը, որ դերասանուհի Նիկոլ Քիդմանը սովորեց գրել աջ ձեռքով․ հետաքրքիր տեղեկություններ
Դերասանուհու ինտելեկտուալության ցուցիչը կազմում է առավել քան 132 միավոր, որը մոտավոր համապատասխանում է գիտությունների թեկնածուի ցուցանիշին։
Կյանքում Նիկոլը ձախլիկ է, միայն թե, Վիրջինյա Վուլֆի դերը կատարելիս (գրողը եղել է աջլիկ), նա ստիպված էր սովորել գրել աջ ձեռքով։
2003 թվականին Քիդմանն ԱՄՆ մոդելավորողների ասոցիացիայի կողմից արժանացել է Fashion Icon Award («Ոճի չափանիշ») մրցանակին։
2005 թվականին Քիդմանը հայտնվեց Ֆորբսի կազմած ամենահարուստ հայտնի անձանց ցուցակի 45-րդ տեղում (2004—2005 թվականներին նրա եկամուտը գնահատվել է $14, 5 միլիոն)։
2005 թվականին Քիդմանն զբաղեցրեց երկրորդ տեղը «Փիփըլ» (People) ամսագրի հրապարակած ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկում (Նիկոլի մասնակցությամբ ֆիլմերի միջին հոնորարը կազմում էր $16 միլիոն, առաջին տեղում Ջուլիա Ռոբերտսն էր՝ $17 միլիոնով)։
Միայն թե Քիդմանը հաճախ էր համաձայնվում խաղալ նվազ բյուջե ունեցով, փոքրածավալ նախագծերում։