Սոմալիում 2 օրում 100-ից ավելի մարդ է սովից մահացել
Սոմալիում ամենաքիչը 110 մարդ է մահացել միայն վերջին 2 օրում. Պատճառը սովն է, հաղորդում է Associated Press-ը։
Այս երկրի վարչապետ Հասան Ալի Հայրեի խոսքով՝ այս տարվա փետրվարի 28-ին իշխանությունները երաշտի պատճառով հայտնել էին ազգային աղետի մասին, իսկ այսօր հայտնի է դարձել 100-ը գերազանցող զոհերի մասին։
Ընդ որում, նված տվյալները բերվում են միայն Բայ շրջանից։
Ավելի վաղ ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ Աֆրիկային շուտով «սով աղետ» է սպառնալու։ Առնվազն 5 մլն մարդ շտապ օգնության կարիք ունի ներկա պահին։