Ֆինլանդիայում միգրանտների դեմ բողոքի մեծ ակցիա է տեղի ունեցել
Ֆինլանդիայում տեղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ երկիր անօրինական միգրանտներին ընդունելու դեմ։ Այդ մասին հայտնում է Ruptly գործակալությունը։
Ցուցարարներն անցել են միգրանտների ճամբարի մոտով, որը տեղակայված է Հելսինկիում։ Նրանք պաստառներ են բարձրացրել՝ «Ֆինները և հայրենիքը՝ առաջին հերթին» և այլ գրառումներով։
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենց գործողություններում ռասսայական խտրականություն արտահայտող ոչինչ չկա, պարզապես իրենք ցանկանում են իրենց երկրում հանգիստ ու խաղաղ ապրել։
«Չեմ ուզում, ինչպես Շվեդիայում, միրանտները վազեն փողոցներով»,-ասել է նրանցից մեկը։
Օրեր առաջ նույն ճամբարի միգրանտներն ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով Ֆինլանդիայից իրենց արտաքսելու դեմ։