Թբիլիսիում մայիսի 17-ին տեղի կունենա նույնասեռական ամուսնությունների դեմ բողոքի մեծ ակցիա
Մայիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաքի Մեծ թատրոնի տարածքում անցկացվելու է բողոքի մեծ ցույց՝ ընդդեմ նույնասեռական ամուսնությունների քարոզարշավների դեմ:
Միջոցառման կազմակերպիչ Բեքա Ցխադաձեի խոսքով՝ ցույցին միանալու են Վրաստանի բոլոր շրջաններից ժամանած բնակիչներ:
«Ոչ ավանդական սեռական կողմնորոշման պաշտպանները նույնասեռական ամուսնությունների մասին պատմող մի քանի կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանել: Բացի այդ, Թբիլիսիի կենտրոնական կինոթատրոնում լիամետրաժ ֆիլմ կցուցադրվի Սոդոմ-Գոմորի մասին, որն ակնհայտորեն անհեթեթ-հումորային ձևով է ներկայացված: Ի հավելումն դրա՝ «Ֆեմինիստների անկախ խումբը» կրոնական զգացմունքներն անարգող նյութեր է տարածում, մասնավորապես սրբերի և Համայն Վրաստանի պատրիարքի ծաղրանկարները», - հայտարարել է կազմակերպիչը:
Ակցիան կսկսվի Վրաստանի ժամանակով ժամը 10:00-ին: Թբիլիսիի քաղաքապետարանը թույլատրել է ակցայի անցկացումը: