Սիրիայում վթարված կործանիչի օդաչուին գտել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախօրեին թուրք-սիրիական սահմանի մոտ ընկած սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչի օդաչուին գտել են ողջ, հաղորդում է Haberturk-ը։
Կործանիչը վթարվել էր Հաթայ նահանգում։ Գտել էին նրա մասերը, սակայն օդաչուի որոնողական աշխատանքները տևել էին 9 ժամից ավելի։ Վերջինիս հայտնաբերել են օդանավի բեկորներից 500 մետր հեռավորության վրա՝ մարմնական վնասվածքներով։
Նրան տեղափոխել են հիվանդանոց։