42741 դիտում
16:52 04-03-2017
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հանգստյան տանից Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել Ռուսաստանում գործող «ԳՌԱԴ» իրավաբանական կազմակերպության 28-ամյա իրավաբանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 3-ին, Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ՌԴ քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, , պարզվել է ,որ այդ քաղաքացին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Տկաչևի փողոցի բնակիչ, 28-ամյա Եվգենի Կոզլովն է, ով բժիշկների օգնության է դիմել գոտկային փափուկ հյուսվածքների սալջարդ մարմնական վնասվածք ստանալու պատճառով:
Գ. Շամշյանի տեղեկություններով , նա Սանկտ Պետերբուրգում գործող «ԳՌԱԴ» իրավաբանական կազմակերպության իրավաբանն է և ժամանակավորապես բնակվում է Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հանգստյան տանը:
Թե ինչն է եղել ռուս իրավաբանի մարմնական վնասվածք ստանալու պատճառը դա պարզվում է ոտիկանության Հրազդանի բաժնի կողմից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: