8747 դիտում
13:37 26-09-2019
«Գոլդեն Փելես» հյուրանոցը փոխանցվեց պետությանը
Կառավարության այսօրվա նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։
Հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանը նշեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար ՀՀ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1.38 հեկտար։
«Հյուրանոցը պետությանն է փոխանցվու շենք շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 889 000 դրամ»,- ասաց Պապիկյանը:
Պապիկյանը նշեց, որ գույքը պետք է հատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով: Նախագծով նախատեսվում է գույքի հանձման և ընդունման աշխատանքների ավարտից հետո գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը մինչև ՀՀ կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:
Նշենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ հյուրանոցը պետությանը փոխանցելու պատրաստակամության մասին հայտնի էր դարձել անցյալ տարի նոյեմբերին։
Նմանատիպ նյութեր
2452 դիտում
10:30 16-07-2022
Ի՞նչ ճակատագիր կունենա պետությանը նվիրաբերված, ապա վաճառված «Գոլդեն փելես» հյուրանոցը․ «Փաստ»
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը