18761 դիտում
22:48 07-01-2024
Կոտայքի մարզում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11-ի և Հրազդանի փրկարարական ջոկատի փրկարարների օպերատիվ գործողության արդյունքում Ծաղկաձորում՝ «Գոլդեն փելես»-ի հարևանությամբ գտնվող սարում, փրկվեց 4 քաղաքացու կյանք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 7-ին, հերթական անգամ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները իրենց օպերատիվությամբ ապացուցեցին, որ հավատարիմ են փրկարարի վեհ կոչմանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող սարում «Polaris» մակնիշի տրանսպորտային միջոցով 4 քաղաքացի արգելափակվել են ձնակույտի մեջ։
Տեղեկությունը 9-11-ից փոխանցել են ՓԾ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատ, որտեղից Թեղենիս սար տանող ճանապարհին՝ ճոպանուղու երկրորդ կայանի հարևանությամբ, ձնակույտերի մեջ թաղված «Polaris» թրթուրավոր, արգելափակված ձնագնացի մոտից փրկարարները մոտ 2 կմ ճանապարհ անցել են ոտքով, ապա բահերով մաքրել ձյունը և ձնագնացը դուրս են բերել արգելափակումից, որից հետո այդ 4 քաղաքացիներին ուղեկցել են անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջին օրերին Հրազդանի փրկարարները ձնակույտերի միջից ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլև քաղաքացիների են դուրս բերել անվտանգ վայր։
Այս դեպքում բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1345 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)