211652_close_icon
views-count10160 դիտում article-date 22:36 03-03-2017

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը դեռ չի խաղա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները` ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Բորնմութի» հետ, ինչպես նաև Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ փուլում «Ռոստովի» հետ արտագնա խաղը: «Մխիթարյանը դեռևս չի կարող խաղալ: Կարծում եմ, որ նրան մոտ մեկ շաբաթ է անհրաժեշտ` լիովին ապաքինվելու համար: Նա առանձնապես մեծ խնդիրներ չունի», ասել է Մոուրինյոն: Սպասվում է, որ Մխիթարյանը պատրաստ կլինի մարտի 13-ին կայանալիք Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպմանը` Լոնդոնի «Չելսիի» հետ:

Նմանատիպ նյութեր