Ֆաբիո Կապելո. Սամպաոլին «Բարսելոնայի» համար իդեալական մարզիչ է
Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտնել «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին «Բարսելոնայի» մարզիչ` հավանական նշանակման մասին: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո Լուիս Էնրիկեն հեռանալու է կատալոնական ակումբից:
«Դա «Բարսելոնայի» համար իդեալական տարբերակ է: Նա Եվրոպայի ամենահետաքրքիր մարզիչներից մեկն է, և իմ կարծիքով, լիովին հասունացել է կատալոնական ակումբում աշխատելու համար:
Նա ուժեղ բնավորություն ունի, գիտի, թե ինչպես մյուսներին ստիպի իրեն հարգել և գնահատել, ունակ է թիմերին ինչ որ նոր բան հաղորդել:
Նա ուղղահայաց խաղաոճի մասնագետ է, նրա գլխավորությամբ «Բարսելոնան» բոլորովին այլ խաղ կցուցադրի», ասել է Կապելոն: