3181 դիտում
22:14 22-02-2017
Հայկական գինիները կներկայացվեն UNDUS VINI հեղինակավոր մրցույթին
Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիային Դաշնային Հանրապետության Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ MUNDUS VINI 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխություն և հայկական գինիների ուղեկցությամբ գալա ընթրիք:
MUNDUS VINI մրցանակաբաշխությունը գործում է 2001 թվականից, այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-մավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Յուրաքանչյուր գինու համար կարող է լինի առավելագույն 100 միավորը։ Ամեն մի գինի համտեսվում և գնահատվում է ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Տրվող մրցանակները կարող են լինել Մեծ Ոսկի, Ոսկի և Արծաթ։
Նախորդ տարիներին ևս եղել են հայկական գինիներ, որոնք արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակը ստալուց հետո գինեգործական ընկերությունը տվյալ գինուց արտադրելու դեպքում շշի վրա սովորաբար փակցնում է տվյալ մրցանակի շահումը հավաստող համապատասխան նշանը։
Քանի որ մրցույթի ժյուրիի անդամները հրավիրված են աշխարհի տարբեր երկրներից, հետևաբար հայկական գինիների մասնակցությունը կբարձրացնի նրանց ճանաչելությունը։ MUNDUS VINI-ի մրցանակակիր գինիների համար շուկա մուտք գործելը ավելի դյուրին է։
Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝
1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines
2. Վայք Գրուպ ՓԲԸ
3․Օլդ Բրիդջ ՍՊԸ
4. Քյօշ ՍՊԸ
5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ
6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս
7․Գետնատուն ՍՊԸ
8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor
9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ
10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո
11․Մեծ Սյունիք ՓԲԸ
12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines
13․ՎանԱրդի ՍՊԸ
14. ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines
15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ
16․ Մարան ՍՊԸ
17․ Տրինիտի ՍՊԸ
18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ
19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի
MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ կողմից:
[b]Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
4215 դիտում
16:06 03-02-2017
Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում
Այս բաժնից
604 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը