211652_close_icon
views-count1170 դիտում article-date 10:18 10-10-2014

«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում նկարչուհի Մերի Մունն արժանացել է առաջին մրցանակի

Ս. թ հոկտեմբերի 1-ին Ստամբուլում կայացել է «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը: Մրցույթին մասնակցել են 54 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում, հեղինակավոր ժյուրիի կողմից առաջին մրցանակի է արժանացել հայաստանցի նկարչուհի Մերի Մունը (Մերի Ամիրխանյան): Երկրորդ և երրորդ մրցանակները ստացել են թուրք նկարիչները: «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցանակաբաշխության կազմակերպիչներն են «ԱՐՏ ՓԼԵՆԵԹ» ցուցասրահը և «RH» արվեստի ամսագիրը:

Նմանատիպ նյութեր