Հենրիխ Մխիթարյանը միացել է վիրավոր զինվորներին օգնելու նախաձեռնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Բժշկական համալսարանի նախաձեռնած ծրագրին, որը նպատակ ունի օգնել վիրավոր զինվորներին:
«Մեր վիրավոր զինվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք:
Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների Վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը: Բացիկների ձեռքբերման համար դիմեք [url=https://www.facebook.com/profile.php?id=100008501146123]Շուշան Դանիելյանին[/url] և [url=https://www.facebook.com/haykuhi.minasyan.9]Հայկուհի Մինասյանին[/url]»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը: