Լիբիայում ծովահենները թուրքական նավ են զավթել
Լիբիայում անհայտ անձինք թուրքական դրոշով նավթային տանկեր են զավթել, հաղորդում է Deniz Haber գործակալությունը։ Զավթիչները պատանդ են վերցրել անձնակազմի 11 անդամներին։
Haci Telli տանկերը փետրվարի 11-ին դուրս էր եկել թուրքական Թուզլա նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի մալազիական Վալեթթ։ Երկու աբաթ անց նավը հասել է լիբիական Զուարա նավահանգիստ, որտեղ, ըստ տեցեկությունների, նավ են բարձրացել 6 զինված անձինք և որոշ ժամանակ անց հայտարարել նավը զավթելու ու անձնակազմին պատանդառնելու մասին։
Հանցախումբը պահանջել է 433 հազ։ար ԱՄՆ դոլար, նույնքան, որքան նավի վարձակալն էր վերցրել նավթը ձեռք բերելու համար։ Ծովահենները հայտարարել են, որ եթե նշված գումարը չփոխանցվի իրենց, ապա նավը կծախեն