«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Aladdin Group-ի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական կոմերցիոն գործարքն է իրականացրել: Այս անգամ «կարմիր սատանաների» գործընկերն է դարձել սինգապուրյան Aladdin Group ընկերությունը, որը մասնագիտացած է ինտերնետի միջոցով վաճառքներում:
Aladdin Group-ը մտադիր է դուրս գալ Մալայցիայի և Սինգապուրի շուկաների սահմաններից և մոտ 30 գրասենյակ բացել աշխարհի տարբեր երկրներում: Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ընկերության միջոցով գնումներ կատարելիս որոշակի արտոնություններ կստանան:


