Արտառոց գոլ Հոլանդիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլանդիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական` «Ֆեյենորդ»-ՊՍՎ խաղում արտառոց դրվագ է գրանցվել, որի շնորհիվ դաշտի տերերը հաղթել են 2:1 հաշվով:
Հանդիպման 83-րդ րոպեին ՊՍՎ-ի դարպասապահ Յերուն Զուտը մրցակցի հարվածից հետո գնդակը կասեցրել է հենց դարպասագծին` նստած լինելով գծից ներս:
Սակայն երբ Զուտը կանգնել է, գնդակը կրծքին է սեղմել, որի պատճառով այն հայտնվել է գծից ներս: Արդյունքում գոլի տեսագրանցման համակարգը գոլ է հաշվել: