211652_close_icon

Բաց դաս՝ ԱԺ-ում. այն վարել է Էդուարդ Շարմազանովը

views-count1658 դիտում article-date 16:09 27-02-2017
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ պարոն Շարմազանովն իր տեսակետն է հայտնել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրների, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ ժողովրդի անկախության կերտման դժվարին ուղուն եւ ընդգծել, որ պատմական տարբեր ժամանակներում հայ ժողովրդի հաջողության գրավականը մշտապես եղել է համայն հայության միասնությունը: Պարոն Շարմազանովն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի, ջավախահայության եւ վիրահայության խնդիրների, արտերկրում հայկական եկեղեցիների պահպանության եւ այդ հարցում պետական մարմինների քայլերի մասին:

Նմանատիպ նյութեր