211652_close_icon
views-count12444 դիտում article-date 12:27 25-02-2017

«Անհրաժեշտ է ձևավորել գիտակից և պայքարող ուսանողական համայնք». Արմեն Խաչիկյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Համալսարանում բացի գիտելիք ստանալուց կարևորում եմ նաև հասարակական ակտիվություն ցուցաբերելն ու ուսանողական ակտիվ կյանքին մասնակցելը, իսկ վերջիններն իրագործելու լավագույն հնարավորություններից մեկն այս ծրագիրն է»,- նշում է «Ուսանողական ինքնակառավարում- 2017»-ի մասնակից, ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Նորայր Շողիկյանն ու հավելում, որ այս ծրագիրը հնարավորություն է ուսանողական ինքնակառավարման ասպարեզում նոր հմտություններ ձեռք բերելու և համալսարանական նոր ծանոթություններ ու ընկերներ գտնելու համար: «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները» դասընթացը ԵՊՀ-ում անցկացվում է 2013 թվականից: Ամենամյա այս ծրագիր նպատակ ունի խթանել առաջին կուրսերի ուսանողների մասնակցությունը ներհամալսարանական հասարակական կյանքին, ուսանողներին փոխանցել համապատասխան տեղեկատվություններ և հմտություններ: ՈւԽ նախագահ Արմեն Խաչիկյանի խոսքով «Ուսանողական ինքնակառավարում»-ը բարձրագույն կրթության համակարգի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ «Ուսանողական ինքնակառավարման արդյունքում ուսանողները տեղեկանում են բարձրագույն կրթության համակարգի վերաբերյալ, բարձրանում է իրավագիտակցությունը, ձևավորվում են հիմնախնդիրների լուծման, որոշումների կայացման, կառավարմանը մասնակցության նոր մեխանիզմներ և մոտեցումներ: Անհրաժեշտ է ձևավորել ուսանողական համայնք, որի շուրջ կմիավորվեն տարբեր հետաքրքրություններ ու սկզբունքներ ունեցող, ինքնավստահ և ինտելեկտուալ, գիտակից և պաքարող ուսանողներ»,-նշեց Արմեն Խաչիկյանը: «Ուսանողական ինքնակառավարում-ը տեղի է ունենում երկու փուլով՝ Երևան և Ծաղկաձոր քաղաքներում: Երևանյան փուլն արդեն մեկնարկել է: Երկու օրերի ընթացքում ավելի քան երկու հարյուր ուսանողներ ծանոթացան ուսանողների իրավունքներին, ՈւԽ կառուցվածքին ու բուհի կառավարմանը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, որն իր խոսքում կարևորեց ակտիվ ուսանողների դերը համալսարանի կառավարման գործում: Այնուհետև պատասխանեց ուսանողների հարցերին, խոսեց նրանց կողմից բարձրաձայնված խնդիրների մասին: Բուն դասախոսությունները բաժանված էին երեք մասի: Ուսանողների իրավունքի մասին դասախոսությունը ներայացրեցս ՈւԽ իրավական հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ղազարյանը: ԵՊՀ կառավարմանը առաջին կուրսեցիները ծանոթացան ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանի մեկնաբանությամբ, իսկ ՈւԽ կառուցվածքը ներկայացրին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ՈւԽ նախագահ Սոնա Բաղդասարյանը և ՈւԽ քարտուղար Գոհար Ջուլհակյանը: Առջևում հարցազրույցների փուլն է: Երևանյան փուլին ակտիվությամբ աչքի ընկած և հարցազրույցների փուլը հաղթահարած մասնակիցները կշարունակեն «Ուսանողական ինքնակառավարում»-ը հաջորդ շաբաթ արդեն Ծաղկաձորում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր