3082 դիտում
11:13 15-07-2016
Ինչպե՞ս են ծախսել մեկ միլիոն եվրոյի վարկը և խթանել արտագաղթը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պարզել, թե իրենց նախարարությունը ինչպես է ծախսել Եվրամիության տրամադրած մեկ միլիոն եվրոյի վարկը, որը հատկացվել էր 2013 թվականի գարնանը՝ արտագաղթի, կամ այլ կերպ ասած՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Ինչպես միշտ, Արտեմ Ասատրյանը հրաժարվել է որևէ հարցի պատասխանելուց և արագ հեռացել է։
Բայց հարցը, միևնույն է, մնում է անպատասխան։ Ի վերջո, Հայաստանի հանրությունն իրավունք ունի իմանալու, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերն ավելանան։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝ 41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ։ Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթանել, որ այն արագ տեմպերով աճի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3047 դիտում
14:03 14-11-2019
Կառավարությունը հաստատեց 45,5 մլն եվրոյի վարկը, որն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը
997 դիտում
09:00 10-07-2024
Ինչպես է ՀՀ ֆինանսների նախարարը մեկ տարում մարել 1 մլն դոլար վարկը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան