2035 դիտում
20:26 22-02-2017
Ներկայումս առաջնահերթ են հասարակական տրանսպորտի համակարգային փոփոխությունները. Տարոն Մարգարյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է Երևանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները:
Քննարկումը ծավալվել է Երևանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման և
եկամուտների ձևավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման և մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ:
Ողջունելով կառավարության ղեկավարին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական ձեռքբերումները, որոնք Երևանն ունեցել է վերջին տարիներին, և այն հիմնախնդիրները, որոնք առաջնահերթ են դարձել մայրաքաղաքի բնակիչների համար:
«2017 թվականը, ըստ էության, Երևան քաղաքի համաչափ զարգացման սկզբունքի հիման վրա 2013 թվականին ընդունված քառամյա զարգացման ծրագրի ավարտական տարին է, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ առկա են բոլոր նախադրյալները՝ ծրագիրն ամբողջությամբ կատարելու համար: Այս ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել ճանապարհաշինության, բնակելի ֆոնդի պահպանման, վթարային շենքների բնակիչների վերաբնակեցման, բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման, կանաչ տարածքների ընդլայնման, աղբահանության և սանիտարական մաքրման, կրթամշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների ջեռուցման, վերանորոգման, գույքի թարմացման և այլ ուղղություններով: Շատ հիմնախնդիրների լուծումներ էլ ընթացքի մեջ են, որոնց որոշ մասը նաև իրականացնում ենք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցված», - նշել է քաղաքապետն ու նկատել, որ կատարված աշխատանքների ծավալով և որակով է պայմանավորված նաև այն, որ այսօր երևանցիների համար փոխվել են խնդիրների առաջնահերթությունները, որոնք բացահայտվում են նաև պարբերաբար անցկացվող
սոցիալական հարցումների միջոցով:
«Ներկայումս առաջնահերթ են մասնավորապես հասարակական տրանսպորտի համակարգային փոփոխությունները, վերելակային տնտեսության արդիականացման և միջազգային չափորոշիչներին համապատասխան շահագործման խնդիրը, մաշված բնակելի ֆոնդի վերանորոգման և պահպանման խնդիրը, ներառյալ նոր առաջացող վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը, ինչպես նաև կանաչ տարածքների ավելացումը: Նաև նշեմ, որ բոլոր այս ուղղություններով, բնականաբար, քաղաքապետարանը նախաձեռնել է նախապատրաստական աշխատանքներ, սակայն դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է համայնք-պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության շրջանակներում: Բացի այդ, հաշվի առնելով մասնավոր ընկերության կողմից աղբահանության ոլորտի կառավարման հաջող փորձը՝ մշակել ենք նաև փաթեթներ՝ կանաչապատման, ջրամատակարարման, քաղաքային լուսավորության բնագավառներում ևս մասնավոր կառավարիչներ ներգրավելու վերաբերյալ: Քննարկում ենք նաև միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում նշված և այլ ուղղություններով պիլոտային ծրագրերի իրականացման հնարավորությունները», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նկատել, որ բոլոր այս ուղղություններով նախատեսված ծրագրերը կդրվեն 2017թ. ներկայացվելիք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի հիմքում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին նախ ողջունել է Երևանի քաղաքապետարանի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը խորացնելու և մի շարք ոլորտներ մասնավորի կառավարմանը հանձնելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ քննարկել, գնահատել բեռը, ձևավորել բյուջեն և ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատև փող բերել և կարևոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», - ասել է Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
2666 դիտում
17:12 28-09-2015
Տարոն Մարգարյան. «Պետք է բացառել հանրային տրանսպորտի վարորդների կողմից ծխելը և հեռախոսով խոսելը»
967 դիտում
20:55 29-06-2023
Տրանսպորտի վիճակը համակարգային լուծում է պահանջում․ «Ապրելու երկիրը» կներկայացնի ճոպանուղու նախագիծը
Այս բաժնից
478 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
352 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
358 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել