1021 դիտում
20:55 29-06-2023
Տրանսպորտի վիճակը համակարգային լուծում է պահանջում․ «Ապրելու երկիրը» կներկայացնի ճոպանուղու նախագիծը
«Երևանում տրանսպորտի՝ մեղմ ասած անմխիթար վիճակը համակարգային լուծում է պահանջում»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
«Միայն ավտոբուսներ ձեռք բերելը քաղաքը չի բեռնաթափում, չի ազատում խցանումներից և չի օգնում, որ բնակիչներն անտեղի չվատնեն իրենց ժամանակն ու նյարդերը։
Այս խնդիների լուծման համար պետք է օգտագործել բոլոր հնարավորություները և ուղիները՝ թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա ու թե օդային։
«Ապրելու երկիր» կուսակցության հերթական մեգապրոյեկտներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է։ Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունները՝ մեր քաղաքի համար որպես այլընտրանքային տրանսպորտային միջոց հենց այս տարբերակն ենք դիտարկել»,- գրել է նա։
Հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին «Ապրելու երկիրը» կներկայացնի ճոպանուղու նախագիծը․ «Քննարկելու ենք դրա առավելություններն ու առանձնահատկությունները, նաև լսելու ենք մեր բնակիչների առաջարկներն ու կարծիքները։
Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։
Միջոցառումը տեղի կունենա «14 հարկ» հյուրանոցի 15-րդ հարկում՝ միջոցառումների սրահում (հասցե՝ Ամիրյան 4/6, մուտքը Բյուզանդ 13-ից)»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
2545 դիտում
23:30 12-10-2021
Արդարադատության նախարարությունից պահանջում ենք համակարգային լուծում տալ ցմահ դատապարտյալների խնդիրներին. ՀՔԱՎ
1024 դիտում
11:36 27-04-2023
«Ապրելու երկիրը» պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան