13832 դիտում
15:37 22-02-2017
Վարուժան Բաբաջանյան. Տավուշի միակ ոչ իշխանական թեկնածուն, ով ընտրվելու ռեալ շանս ունի. armenia24.info
Դեռ պաշտոնապես հայտարարված քարոզարշավին մի քանի օր կա, սակայն գաղտնիք չէ, որ թեկնածուները, հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, արդեն սկսել են նախընտրական աշխատանքները։ Այդ մասին են խոսում թեկնածուների հանդիպումները թիրախ խմբերի հետ, հնարավոր աջակիցների և գործընկերների համախմբումը, շտաբների բացումը և այլն, գրում է [url=http://armenia24.info/?p=5913&l=am]armenia24.info[/url]-ն։
Ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, բավականին թեժ պայքար է ծավալվելու Տավուշի մարզում։ Իշխանությունն այս մարզում փորձելու է ստանալ մեծ թվով ձայներ։ Սակայն, կարծես ուրվագծվող պատկերից այս պահին պարզ է դառնում, որ դա այդքան էլ իրատեսական կարող է չլինել։ Իհարկե, հատկապես հայտնի դեմքերի մասով անցողիկի շեմը հնարավոր կլինի անցնել, սակայն ի՞նչ համամասնությամբ։
Եթե նայում ենք նախորդ ընտրությունների համեմատության ծիրում, ապա տեսնում ենք, որ իշխանական թեկնածուները իրենց բացարձակ չեն արդարացրել։ Ավելին, այս ընտրատարածքը ներկայացնող պատգամավորները որևէ ձեռնարկումով կամ օրենսդրական նախաձեռնությամբ աչքի չեն ընկել։
Հանրապետական «ցմահների» ճանապարհին, այս անգամ, կփորձի կանգնել բավականին երիտասարդ ու եռանդուն Վարուժան Բաբաջանյանը։ Ի՞նչն է ուժեղ դարձնում այս թեկնածուին, մյուսների համեմատ։ Նախորդ, 2012-ի ընտրություններին նա արդեն առաջադրվել է և, չնայած այն ժամանակ խիստ համեստ ռեսուրսներին, հսկայական չափով ձայներ է հավաքել, բայց պարտվել է իշխանական թեկնածուին։ Այժմ, ինչպես ցույց են տալիս բաց և փակ հարցումները, նրա այդ էլեկտորատը ոչ միայն պահպանվել է, այլ նաև ավելացել։ Իսկ այդ հանգամանքը լուրջ գործոն է։ Վերջինի պատճառներին դեռ կանդրադառնանք։
Բաբաջանյանի առավելություններից մեկն էլ նրա անկուսակցական լինելու հանգամանքն է։ Առաջադրված լինելով «Ծառուկյան» դաշինքով, նա ամեն դեպքում չի անդամակցում որևէ կուսակցության։ Ասել կուզե, այս հանգամանքը ևս, նրան ավելի շատ դարձնում է մարզի թեկնածու։
Անցնող տարիները նաև ցույց են տվել, որ նա բավականին ուժեղ բնավորության տեր անձնավորություն է։ Մեդիադաշտում, ինչպես նաև ձեռնարկատիրական ոլորտում նրա ծավալած գործունեությունն այդ ամենի ցուցիչներից են։ Հայաստանյան իրականության պայմաններում, համաձայնեք, բավականին բարդ է առանց թիկունքի կամ հսկայական ֆինանսական ռեսուրսների, նախաձեռնել գործեր ու հասնել հաջողությունների։ Հատկապես մի դաշտում, որտեղ հայտնի է, թե ինչ տիտաններ են գործում։ Սակայն անձնային որակների շնորհիվ նրան կարծես հաջողել է մնալ այդ մրցակցային դաշտում։
Մանրամասները՝ [url=http://armenia24.info/?p=5913&l=am]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
2439 դիտում
19:16 15-11-2016
Արամ Աթեշյանը շանս չունի ընտրվելու. Սարգիս Հացպանյան
803 դիտում
15:55 02-04-2021
Սա խոսքի ազատության դեմ բացահայտ ճնշում է. Վարուժան Բաբաջանյան․ 365news․am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
781 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել