211652_close_icon
views-count8518 դիտում article-date 23:20 18-02-2017

Երևանի բանտում գազանաբար սպանվեց Համազասպ Սրվանձտյանը․ Պատմության այս օրը

1564 թ. – մահացել է Միքելանջելոն, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաև քանդակագործ (ծն. 1475 թ.)։ 1921 թ. – Երևանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը, հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1873 թ.)։ 1930 թ. – հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։ 1933 թ. – ծնվել է Յոկո Օնոն, ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։ 1954 թ. – ծնվել է Ջոն Տրավոլտան, ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող։ 1967 թ. – մահացել է Ռոբերտ Օպենհեյմերը, ազգությամբ հրեա, ամերիկացի նշանավոր ֆիզիկոս (ծն. 1904 թ.)։ 1979 թ. – Սահարա անապատում ձյուն տեղաց։ 2003 թ. – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով մահացավ 198 մարդ։ 2004 թ. – Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետևանքով մահացավ մոտ 300 մարդ։ 2013 թ. – Հայաստանում ընթանում են նախագահական ընտրություններ։

Նմանատիպ նյութեր