Թուրքիայում ԻՊ-ին հարելու համար դատարանի առաջ կկանգնեն Ադրբեջանի, Թուրքիայի, Սիրիայի, Թուրքմենստանի ու ՌԴ-ի 105 քաղաքացիներ. ՏԵՍՍՆՅՈՒԹ
Թուրքիայի Բուրսա քաղաքում ոստիկանության կողմից իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 105 մարդ։
Վերջիններս մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու մեջ։
Ձերբակալվածներից 3-ը ադրբեջանցիներ են, 46-ը՝ թուրքեր, 51-ը՝ սիրիացիներ, 4-ը՝ թուրքմեններ և 1-ը՝ ռուս։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցիներից մեկը միջնամատ ցույց տալիս օպերատորին, իսկ վերջին պահին մեկն ադրբեջաներենով ասում է. «Նկարիր» /çək/։