Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ բեռնատարների համար՝ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ բեռնատարների համար՝ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները:[/color]
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից:
***
[b]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b]
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: