4236 դիտում
23:55 20-03-2016
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի Երասխ-Ելփին հատվածը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի Երասխ-Ելփին հատվածը (Տիգրանաշենի ոլորոններ) փակ են:
Դժվարանցանելի են Ապարան-Քուչակ, Մեղրի-Կապան ավտոճանապարհները և Վայոց Ձորի մարզի Զանգեր կոչվող հատվածը:
Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի, և Արագածոտնի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Վեդի, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Լոռու մարզի ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան և Ելփին-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Գեղարքունիքի մարզում (ցածր տեսանելիություն ) բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
2986 դիտում
23:32 16-02-2017
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ բեռնատարների համար՝ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ