4041 դիտում
14:10 15-02-2017
ՊԵԿ. Հարկատուները կարող են դիմել նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու նպատակով
Մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N662-Ն որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 հազար դրամով, սակայն պետք է ձեռք բերեին այդ որոշմամբ սահմանված 150 հազար դրամից ցածր գներով կամ անվճար, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Որոշման համաձայն` 2013 թ. արդյունքներով` 30 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150 հազար դրամը, իսկ 10 մլն դրամից մինչև 30 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 120 հազար դրամը:
5 մլն-ից մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկատուների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 80 հազար դրամը, իսկ ահա մինչև 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար` առավելագույնը 60 հազար դրամը:
Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկատուներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար:
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
15:44 14-05-2015
Տեղեկատվություն նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու վերաբերյալ
2078 դիտում
15:49 13-02-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գնի վերաբերյալ
Այս բաժնից
1141 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1246 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1447 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ