3439 դիտում
14:46 21-09-2016
Էրդողանը կոչ է արել վերակազմավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական ներկայացուցիչները չեմ կարողանում ներկայացնել միջազգային հանրության շահերը, հաղորդում է rosbalt.ru-ն։
Վերջինս առաջարկել է վերակազմավորել Անվտանգության խորհուրդը։
«Միայն մտածեք՝ եվրոպական 3 պետություններ, մեկը՝ Ասիայից և մեկը՝ Ամերիկայից։ Ընդամենը 5 երկիր Իսկ ողջ աշխա՞րհը։ Մենք կարծում ենք, որ խորհրդի կազմում կարող են ընդգրկվել 20 երկրներ և ունենան մշտական ներկայացուցչի կարգավիճակ։ Իսկ հետո կարելի է ամեն 2 տարին մեկ վերընտրություն կատարել»,-ասել է նա։
Անդրադառնալով սիրիական հակամարտությանը և միգրանտների ճգնաժամին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայում ներկա պահին բնակվում է մոտ 3 մլն սիրիացի փախստական, իսկ իր երկիրը մինչև հիմա 25 մլրդ դոլար է ծախսել նրանց կարիքները հոգալու համար, իսկ այլ երկրներից, այդ թվում՝ Եվրամիության, աջակցություն գրեթե չի ստացել։
Նմանատիպ նյութեր
2197 դիտում
13:35 14-02-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը
Այս բաժնից
1417 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1075 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1366 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը