2215 դիտում
16:44 13-02-2017
Ամփոփվել են Երևանի վարչական շրջանների աշխատանքների 2017թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը Շենգավիթ, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ավան վարչական շրջանը: Հունվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Իր գոհունակությունը հայտնելով բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին հորիզոնականներում:
«Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքով: Ուստի, յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց», - ընդգծել է քաղաքապետն ու վերջին տեղերն զբաղեցրած վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է վերանայել այն ոլորտների պատասխանատուների աշխատանքը, որոնց պատճառով տվյալ վարչական շրջանները հայտնվել են վերջին հորիզոնականներում, և հանձնարարել է հետևողականորեն շտկել նկատված թերացումները:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
19:12 08-02-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
2404 դիտում
21:14 11-12-2017
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»